Թուրքիայի քրդական կուսակցությունը հրաժարվել է ստորագրել հակահայկական հայտարարության տակ
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը հրաժարվել է ստորագրել խորհրդարանի մյուս 4 կուսակցությունների պատրաստած հակահայկական հայտարարության տակ։
Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պարզաբանման մեջ նշվել է, որ պետք է նմանատիպ հայտարարության փոխարեն խաղարար արտաքին քաղաքականությանը նախընտրությունն տալ եւ Հայաստանին ու Ադրբեջանին բանակցությունների սեղանին նստեցնելն ու լարվածությունը թուլացնելը պետք է լինի հիմնական սկզբունքը։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի «Արդարություն եւ զարգացում», «Ժողովրդահանրապետական», «Ազգայնական շարժում» եւ «Լավ» կուսակցությունները հայտարարություն են ընդունել, որտեղ դատապարտում են այսպես ասած Հայաստանի «ագրեսիան» Ադրբեջանի դեմ։
Կարծիքներ