Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով չորս պաղեստինցի է զոհվել

Իսրայելի բանակի հետ բախումների հետևանքով չորս պաղեստինցի է զոհվել

Առնվազն 4 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել է հինգշաբթի օրը Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքի փախստականների ճամբարում իսրայելցի զինվորականների հետ բախումների հետեւանքով։ Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում:

Նրա խոսքով՝ չորսն էլ մահացել են հրազենային վնասվածքներից։ Նրանց թվում է 16-ամյա դեռահաս։

WAFA գործակալությունը հայտնում է, որ Ջենինի կենտրոնում գործում էին իսրայելական հատուկ ջոկատայիններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում