Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել

Հնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է. որտեղ է նա նստած եղել

Հնդկաստանում կործանված Boeing 787 Dreamliner ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է մնացել:

Այս մասին ըստ 1tv.ru-ի՝ հայտնել է India TV-ն՝ հղում անելով տեղական ոստիկանությանը։

«Ոստիկանության կոմիսարի խոսքով՝ հինգշաբթի օրը Ահմադաբադի օդանավակայանի մոտ կործանված Air India ինքնաթիռում գտնվածներից մեկը ողջ է գտնվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել է ANI գործակալությունը, ողջ մնացածը նստած է եղել 11A նստատեղին։ Տղամարդը հոսպիտալացվել է հայտնաբերվելուց հետո։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Ահմեդաբադում Air India ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 230 ուղևորները և անձնակազմի 12 անդամները։

Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնի է, մարդատար ինքնաթիռ է կործանվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում