Հաստատվել է 14 դեպք. կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Այսօր՝ մարտի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք՝ արված 1790 թեստավորումից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առողջացել է 33 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 2 դեպք: Ներկա պահին բուժում է ստանում 2383 հիվանդ:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 422 հազար 458 դեպք, որից 409 հազար 790-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8610 մահվան դեպք է արձանագրվել:
Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 966 հազար 388 թեստավորում:
Կարծիքներ