Վահրավար գյուղում այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք

Վահրավար գյուղում այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք

Օգոստոսի 13-ին, ժամը 09։40-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի սկզբնամասում այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:40-ին, մարվել՝ 15:10-ին: Այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 10 հրշեջ-փրկարար և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 15 աշխատակից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում