Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է դիմել ժողովրդին
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ի գործակալությունը հղում տալով Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտին նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է հրատապ ուղերձով դիմել ժողովրդին:
Զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Օրեր շարունակ մի շարք քաղաքներում, ինչպես օրինակ` Բրեստում, Գոմելում, Գրոդնոյում և մայրաքաղաք Մինսկում բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ուժայինների միջև: Բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, հազարավորներն էլ` ձերբակալվել: Նշվում է, որ բախումների ընթացքում օգոստոսի 10-ին մեկ մարդ մահացել է:
Կարծիքներ