Մեքենաների կեսգիշերային մրցավազք Երևանում. վարորդներից մեկը սթափ չի եղել (տեսանյութ)
Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։
Հայտնաբերվել են տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանությունը:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի: Նրանք անհարգալից վերաբերմունք են դրսևորել երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ`ստեղծել վթարային իրավիճակներ։ Մեքենաներից մեկի վարորդը սթափ չի եղել:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերաբար են։
Կարծիքներ