Մակրոնը պլանավորում է Պեկինում քննարկել ուկրաինական հակամարտությունը

Մակրոնը պլանավորում է Պեկինում քննարկել ուկրաինական հակամարտությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի սկսում է պետական ​​այցը Չինաստան։ Սա Ֆրանսիայի ղեկավարի առաջին այցն է Չինաստան վերջին երեքուկես տարվա ընթացքում, վերջին անգամ նա Պեկին էր այցելել 2019 թվականի աշնանը՝ իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։

Ելիսեյան պալատի աղբյուրների համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը ծրագրում է Պեկինում քննարկել ուկրաինական հակամարտությունը և երկկողմ ֆրանկո-չինական կապերի զարգացումը, առաջին հերթին՝ տնտեսական ոլորտում։

Մակրոնի հետ Չինաստան կայցելի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Ըստ Չինաստանի ԱԳՆ-ի՝ Մակրոնի և ֆոն դեր Լեյենի այցը Չինաստան կտևի մինչև ապրիլի 7-ը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում