Բայդենը «սև ցուցակում» է ընդգրկել չինական 59 ընկերություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է հրաման՝ չինական 59 ընկերություն «սև ցուցակում» ընդգրկելու վերաբերյալ։ Դրանց թվում է հեռահաղորդակցական ոլորտում աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ Huawei-ը։ Արգելքն ուժի մեջ կմտնի օգոստոսի 2-ից, հայտնում է Սպիտակ տան կայքը։ Բայդենի հրամանն ընդլայնում է ԱՄՆ կառավարության հնարավորությունը`արձագանքելու գաղտնալսման տեխնոլոգիաների ոլորտում չինական ընկերությունների սպառնալիքներին։
Հրամանը թույլ է տալիս ԱՄՆ-ին արգելել ներդրումները չինական ընկերություններում, որոնք խաթարում են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների անվտանգությունն ու դեմոկրատական արժեքները։ Հրամանն արգելում է ԱՄՆ-ում գտնվող անձանց մասնակցել բորսայում չինական ընկերությունների բաժնետոմսերի առք ու վաճառքին։
Կարծիքներ