Ուսումնասիրել 2025-ի սուվբենցիոն ծրագրերի համապատասխանությունը համայնքի առաջնահերթություններին. Լոռու մարզպետ

Ուսումնասիրել 2025-ի սուվբենցիոն ծրագրերի համապատասխանությունը համայնքի առաջնահերթություններին. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օգոստոսի 5-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրել են մարզպետարանից, ներկայացվել են մարզի ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Քննարկվել են քաղաքաշինության, առողջապահության, կրթության և գյուղատնտեսության, ֆինանսական ոլորտներին, զարգացման ծրագրերին և արտաքին կապերին, ընթացիկ փաստաթղթաշրջանառությանը, անձնակազմի կառավարմանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային բնույթի մի շարք հարցեր:

Արամ Ղազարյանը հանձնարարել է շարունակել մշտադիտարկումը պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով մարզում իրականացվող շինաշխատանքների նկատմամբ և պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել աշխատանքների որակի և ժամկետների պահպանման վերաբերյալ:

2025թ. սուբվենցիոն ծրագրերի հետ կապված մարզպետը հանձնարարել է հետևողականորեն ուսումնասիրել ներկայացվող ծրագրերի համապատասխանությունը համայնքների առաջնահերթություններին:

Մարզպետը կարևորել է նաև բարձրացված բոլոր հարցերի նկատմամբ հետևողական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, տարբեր ոլորտներում տարվող գործընթացների, ծրագրերի ուղղությամբ սահմանված ժամկետների նկատմամբ խիստ վերահսկողությունը:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտային այլ ծրագրերի, ընթացիկ աշխատանքների, տրվել են հանձնարարականներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում