Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում
Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած
համայնքներից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընտանիքներին Տավուշի մարզում անհատույց կարգով առանձնատներ է առաջարկում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանը:
«Հիմանդրամի առաջարկած առանձնատները Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում են: Անհատույց կարգով առաջարկվող տները մշտական բնակվելու համար են: Նախապատվությունը տրվում է այն բազմանդամ ընտանիքներին, որոնք կցանկանան զբաղվել նաև գյուղատնտեսությամբ: Առանձնատների հետ տրամադրվելու են նաև տնամերձ հողամասեր՝ մինչև 1000 քառակուսի մետր տարածքով: Հնարավորություն կա նաև դիմողներին ապահովել աշխատանքով՝ գյուղատնտեսության ոլորտում»,-մանրամասնեց Սավադյանը՝ հավելելով,որ Հադրութի Մոխրենես գյուղից 1 բազմանդամ ընտանիք դիմել է Տավուշի գյուղերից մեկում վերաբնակվելու համար:
Կարծիքներ