Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի. էգ առյուծ է ծնվել
Երևանի կենդանաբանական այգում էգ առյուծ է ծնվել:
Այս մասին հայտնում են այգու ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ վերջին անգամ այգում առյուծ ծնվել է 11 տարի առաջ՝ 2011 թվականին՝ 1 արու և 2 էգ:
Կորյունը հիմա մի քանի օրական է: Ապրում է ծնողներից առանձին, քանի որ մայրը նրան չի պահել իր մոտ:
Պահվում և խնամվում է հատուկ պայմաններում, կերակրվում է հատուկ կաթով 2 ժամը մեկ անգամ, որի համար Այգու տնօրենի ժ/պ-ի կարգադրությամբ սահմանվել է խնամողների գիշերային հերթափոխ։
Այգու տնօրինությունն առաջարկում է անուն ընտրել փոքրիկ առյուծի համար՝ առաջարկելով 3 տարբերակներից մեկը՝ Աֆֆինա, Գիսանե, Գիտա։
Կարծիքներ