Լրատվամիջոցին հորդորում եմ այս ժամանակահատվածում հնարավորինս ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին. Ծովինար Խաչատրյան
Սիրողական հետաքննությունների թունդ մասնագետներին.
Ամենայն հավանականությամբ Civilnet-ի խմբագրակազմը սպառել է տեղեկատվության ամբողջ պաշարը՝ անցնելով ահնավանական համեմատությունների։ Այլապես հնարավոր չէ բացատրել մի տան ցուցանակի վերաբերյալ հրապարակումը, որի մասին գրում է, որ Ալեն Սիմոնյանինը չէ, հետո հերքում է իրեն՝ այն վերագրելով Սիմոնյանին և նշում, որ տան հասցեն կեղծ է։ Խմբագրակազմն իր գայթակղիչ մոլորությամբ ավելի է խորանում՝ հրապարակման վերնագրում Ալեն Սիմոնյանի անունն օգտագործելով:
Լրատվամիջոցին հորդորում եմ մեր երկրի համար մարտահրավերների պակաս չունեցող այս ժամանակահատվածում հնարավորինս ձեռքը պահել իրադարձությունների զարկերակին՝ իրապես սպասարկելով հավատարիմ ընթերցողի օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Խնդրում եմ նաև չհասարակացնել լրագրողական համեմատությունների գրավչությունը, գոնե հանուն լրագրության առաջին կուրսի առաջին կիսամյակի ցանկացած դասախոսի։
Հ. Գ. Իմիջիայլոց այդ հրապարակումից հետո պարզեցի, որ նյութում նշված տարածքում վաղուց տեղադրված է «Եռագույն առաջին թաղ» ցուցանակը, ինչպես նաև «ԳուգլՄեփում» է նշված «Եռագույն փողոցը»: Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ նշեմ՝ Ալեն Սիմոնյանը տվյալ տան տերը չէ, երբեք չի դիմել հասցեի անվանափոխության, որովհետև տվյալ տան տերը չէ, հետևությունները թողնում եմ «սիրողական հետաքննությունների» լուրջ սիրահարներին։
ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի ֆեյսբուքի էջից։
Կարծիքներ