Գառնի գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Գառնի գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

ՀՀ ԱԻՆ-ը հայտնում է, որ օգոստոսի 10-ին, ժամը 16:32-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի Սեյսմիկ կայանի մոտակայքում այրվում է այգի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:12-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև համայնքապետարանի և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» աշխատակիցներ՝ ընդհանուր 20 մարդ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում