Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացվեց

Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացվեց

ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանը սկսել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեղարդանքով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և պետական մեղադրողների բողոքների քննությունը: Նախորդ նիստին եղել էր միջնորդություն՝ պետական մեղադրող Գևորգ Բաղդասարյանի կողմից՝  գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու վերաբերյալ: Վերաքննիչ դատարանը հետաձգել էր միջնորդության լուծումը։  Այս նիստի սկզբում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմել էր դատարանին՝ խնդրելով վերացնել իր պաշտպանյալի տեղաշարժի ու մասնավորապես սահմանահատումների արգելքն այն հիմքով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է, և խափանման միջոցը՝ վերացվել: Մեղադրող կողմը չառարկեց դիմումի դեմ։  Առարկություն եղավ տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից, սակայն, այնուամենայնիվ դատարանը վերացրեց Յուրի Խաչատուրովի նկատմամբ սահմանահատումների արգելքը և անցավ վերաքննիչ բողոքների քննությանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում