Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը

Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը

Մարոկկոյում ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2012-ի, ևս 2059 մարդ վիրավորվել է, որոնցից 1404-ի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնել է թագավորության ներքին գործերի նախարարությունը։

Ցնցումների հետևանքով մահվան դեպքեր են գրանցվել երկրի ինը նահանգներում և պրեֆեկտուրաներում։ Ամենաշատ զոհերը եղել են Ալ-Հաուզ (1293) և Տարուդանտ (452) նահանգներում, նշում է վարչությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում