Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը. իսպանացի պատգամավորը՝ հայ գերիների գնդակահարության մասին
Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադառնալով ադրբեջանական ռազմական հանցագործության կադրերով տեսանյութին, այն անվանել է բարբարոսություն:
«Ադրբեջանական ռեժիմի հերթական բարբարոսությունը: Եվ սրա՞նք են այն մարդիկ, ում հետ համաձայնագիր եք կնքել և ում համարում եք վստահելի գործընկեր, տիկին ֆոն Դեր Լեյեն»,- գրել է նա:
Ինյարիտուն նաև տեղադրել է այդ տեսանյութը։
Նշենք, որ պատգամավորը, դիմելով ֆոն Դեր Լեյենին, նկատի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հուլիսի 18-ին էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրելը:
Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին: Ի սկզբանե տեղեկությունները խիստ նախնական էին և չճշտված, սակայն ՄԻՊ հաղորդագրությամբ հաստատվեց դրա նոր լինելը: Հաշվի առնելով տեսանյութում առկա գերզգայուն կադրերը՝ այն չենք հրապարակում:
Կարծիքներ