Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում գործող գիշերային ակումբում, հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Վիճաբանություն-ծեծկռտուք Արարատի մարզում գործող գիշերային ակումբում, հնչել են կրակոցներ․ կա վիրավոր

Սեպտեմբերի 30-ին Հովտաշատ-Հայանիստ գյուղերի խաչմերուկին կից գնտվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» գիշերային ակուբի ներսում տեղի է ունեցել վիճաբանություն, որը հետո շարունակվել է դրսում, և, ըստ տեղեկության, հնչել են կրակոցներ։ 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Մասիսի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ այդ օրը՝ ժամը 22։30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի վարչական տարածքում՝ Հայկ Բժշկյանց փողոցում գտնվող «ՏԻԿ ՏՈԿ ՄՅՈՒԶԻԿ ՀՈԼ» ակումբում, վիճաբանություն է առաջացել Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Արմեն Ս․-ի, Երևանի բնակիչներ 28-ամյա Վաչե Ս․-ի, 28-ամյա Հրաչյա Ս․-ի միջև։ 

Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է նշված ակումբի դիմաց, որտեղ Հրաչյա և Վաչե Ս․-երը ծեծի են ենթարկել Արմեն Ս․-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ամենից հետո, լրացուցիչ ստացված օպերատիվ տեղեկություններով, Վաչե և Հրաչյա Ս․-երը իրենց հետ վերցրած ատրճանակից կրակոցներ են արձակել։ 

Դեպքի փաստով նշված ակումբի տնօրեն, Արավիրի մարզի բնակիչ 26-ամյա Պարույր Ե․-ն և նշված ակումբի մենեջեր, Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Լուսինե Ա․-ն հրավիրվել են ոստիկանության Մասիսի բաժին։

Մասիսի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ Վաչե և Հրաչյա Ս․-երին և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Վաչե և Հրաչյա Ս․-երը երկվորյակ եղբայրներ են։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում