Ֆիլիպինները COVID-19-ի պատճառով մեկ ամսով արգելել են օտարերկրացիների մուտքը երկիր
Ֆիլիպինների իշխանությունները մեկ ամսով դադարեցրել են օտարերկրացիների եւ երկրի որոշ քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի եւ դրա մանրԷահիմքերի տարածումը կանխելու նպատակով:
Մարտի 17-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների՝ կորոնավիրուսի հարուցած COVID-19 հիվանդնության դեմ պայքարի աշխատանքային խումբը:
«Այլ երկրներից SARS-CoV-2-ի մանրԷահիմքերի ներթափանցումը եւ վարակման դեպքերի աճը կանխելու համար բոլոր պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարված Է (…) ժամանակավորապես դադարեցնել օտարերկրացի քաղաքացիների, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներից վերադարձող ֆիլիպինցիների մուտքը երկիր, բացառությամբ նրանց, ովքեր արտասահման են մեկնել աշխատելու նպատակով»,- մեջբերում Է «Սինհուան» աշխատանքային խմբի հայտարարությունը:
Արգելքը կգործի մարտի 20-ից մինչեւ ապրիլի 19-ը: Այն չի տարածվում արտասահմանյան երկրների պաշտոնական ներկայացուցիչների, երկրում հավատարմագրված օտարեկրացի դիվանագետների եւ հայրենիք վերադարձող ֆիլիպինցիների վրա, որոնք աշխատել են արտասահմանում:
Նշված ժամանակամիջոցում օրական երկրի կարող Է ժամանել 1,5 հազարից ոչ ավելի օտարերկրացի: Ֆիլիպինների իշխանությունները մարտի 13-ին հաստատել են կորոնավիրուսի նոր տարբերակի հայտնաբերումը հանրապետությունում:
Հայտնաբերված մանրԷահիմքն ստացել Է P.3 անվանումը, ընդամենը պարզել Է 98 նմանք վեպք: Բացի դրանից, առողջապահության նախարարությունը հաստատել Է բրազիլական տարբերակի առաջին դեպքի հայտնաբերումն այն ֆիլիպինցու մոտ, որը վերադարձել Էր Բրազիլիայից: 2020 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը: Այժմ երկրում վարակվածների թիվը հասել Է 631 320-ի, բուժվել Է 561 հազար հիվանդ, մահացել 12 848 մարդ, հաղորդել ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ