Վահան Քերոբյանը և Սիրիայի դեսպանը քննարկել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման հարցեր

Վահան Քերոբյանը և Սիրիայի դեսպանը քննարկել են հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Նորա Արիսյանին։

Նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են մասնավորապես արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտներում երկկողմ համագործակցության և գործարար կապերի ամրապնդման հնարավորությունները։

Առանձին անդրադարձ է կատարվել հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպմանն ու անցկացմանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում