«Թալիբան» շարժման գրոհայիններին կարգադրել են չզբաղեցնել Քաբուլում դեսպանատների դատարկ շենքերը
«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցները հրաման են ստացել չզբաղեցնել Աֆղանստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների դատարկ շենքերը և չկանգնեցնել դիվանագետների մեքենաները: Այդ մասին երեքշաբթի հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցչին:
««Թալիբանի» բոլոր մակարդակի անդամները հրաման են ստացել երաշխավորել, որ Աֆղանստանում ներկա ոչ մի երկիր անհարգալից վերաբերմունքի չի արժանանալու»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով՝ շարժման անդամները պետք է պահպանեն խիստ կարգապահություն և չխանգարեն դիվանագիտական համարներով մեքենաների տեղաշարժին: Թալիբները նաև կոչ են անում աֆղաններին շարունակել իրենց ամենօրյա գործունեությունը և չկասեցնել տնտեսական գործունեությունը:
Կարծիքներ