Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են 3 ռուսական ակումբներ
Երեք ռուսական ակումբ հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։
Քիչ հավանական է, որ Մխիթարյանը մնա հռոմեական ակումբում, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ «Ռոման» պատրաստ է արդեն ձմռանը վաճառել նրա տրանսֆերը, եթե լինի շահավետ առաջարկ։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն և Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»:
Նշվում է նաև, որ Մխիթարյանը դարձյալ լարված հարաբերություններ ունի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։ Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 11 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։
Կարծիքներ