Դանի Ալվեշը 38 տարեկանում ոսկե մեդալ է նվաճել
Բրազիլիայի ֆուտբոլի օլիմպիական հավաքականի եզրային պաշտպան Դանի Ալվեշը, որը թիմի հետ ոսկե մեդալ նվաճեց Տոկիոյում, հիանալի վիճակագրական նվաճմամբ է աչքի ընկել։
Ինչպես հաղորդում է Opta Joao-ի թվիթերյան էջը՝ Դանի Ալվեշը դարձավ Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած ամենատարեց ֆուտբոլիստը՝ նա 38 տարեկան է։
Հիշեցնենք՝ Օլիմպիական խաղերի եզրափակչում հանդիպեցին Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում Մալկոմի խփած գոլը ոսկե մեդալը շնորհեց բրազիլացիներին։
Այս տիտղոսը 43-րդը դարձավ Ալվեշի կարիերայում։
Կարծիքներ