Ապամոնտաժվել են օրենքի խախտմամբ տեղադրված կրպակները. Երեւանի քաղաքապետարան
2017 թվականի հուլիսին Երևանում՝ Իսահակյան և Տերյան փողոցների խաչմերուկում բացվել է առաջին գրատնակը։ Հետագայում Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում տեղադրվել են ևս 4 գրատնակներ։ Այն ժամանակ հայտարարվում էր, որ գիրք-տնակներում կվաճառվեն միայն գրքեր և թանգարանների ու թատրոնների տոմսեր։
Երեւանի քաղաքապետարանը նշում է, որ կարճ ժամանակ անց գրատնակները դադարեցին ծառայել իրենց նպատակին։ Օրինակ, Աբովյան փողոցում գտնվող կրպակում հայտնվեցին բջջային հեռախոսներ։
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համատեղ ջանքերով բոլոր կրպակներն ապամոնտաժվել են։
Բացի այդ, ապամոնտաժվել է Օղակաձև զբոսայգում ապօրինի տեղադրված տաղավարն, ինչպես նաև Արաբկիր վարչական շրջանում՝ մայթին տեղադրված ապօրինի կրպակը։
Կարծիքներ