Թուրքիան երկրաբանահետախուզական աշխատանքների է ձեռնամուխ եղել Սև ծովում
Թուրքական «Ֆաթիհ» հորատանավն առաջին երկրաբանահետախուզական աշխատանքների իրականանցման է ձեռնամուխ եղել Սև ծովում: Հուլիսի 20-ին այդ մասին հայտնել Է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը:
«Ֆաթիհը» Սև ծովում հորատման է ձեռնամուխ եղել «Թունա-1» տեղամասում՝ մեր ժողովրդի պաշտպանությամբ:
Մենք աշխատանքներ կիրականացնենք մեր ծովերի յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա՝ Էներգետիկական անկախության հասնելու համար: Եթե այնտեղ ինչ-որ բան կա, ապա մենք անպայման այն կգտնենք»,- գրել է հանրապետության Էներգետիկայի նախարարը Twitter-ի իր Էջում:
Մինչդեռ ավելի վաղ սպասվում էր, որ «Ֆաթիհը» Սև ծովում երկրաբանահետախուզություն կսկսի հուլիսի 15-ին:
Ինչպես ճշտում է Sabah թերթը, «Թունա-1» տեղամասը գտնվում է Թուրքիայի ներքին ջրերի հետ Բուլղարիայի և Ռումինիայի ծովային սահմանների փոխհատումից ոչ հեռու: Անցյալում թուրքական «Բարբարոս Հայրեթին Փաշա» առաջին սեյսմիկ նավը հետախուզական աշխատանքներ է կատարել Սև ծովում և բնական գազի հարուստ պաշարներ է հայտնաբերել Սև ծովի արևմտյան մասում՝ հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ