Ճապոնիայում սահմանադրության փոփոխության կողմնակիցները ստացել են խորհրդարանում բացարձակ մեծամասնություն
Կուսակցությունները, որոնք բացահայտորեն կողմ են Ճապոնիայի Սահմանադրության փոփոխությանը, կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներով ստացել են բացարձակ մեծամասնություն (մանդատների 2/3) խորհրդարանի վերին պալատում։ Այս մասին են վկայում պրեֆեկտուրալ ընտրական հանձնաժողովների ամփոփ տվյալները։
Ըստ այդ տվյալների՝ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) և Կոմեյտո կուսակցության, ինչպես նաև այս հարցում նրանց աջակցող Ճապոնիայի նորացման հասարակության պատգամավորները ընդհանուր առմամբ ստանում են խորհրդարանի վերին պալատի 246 մանդատներից 166-ը։ Ճապոնիայի օրենսդրության համաձայն՝ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է համազգային հանրաքվե անցկացնել: Ընդ որում, նման հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն նախաձեռնի խորհրդարանի յուրաքանչյուր պալատի պատգամավորների 2/3-ը։ Խորհրդարանի առանցքային ստորին պալատում LDP-ն, Կոմեյտոն և Ճապոնիայի նորացման միությունն արդեն ունեն մանդատների 2/3-ը:
Կարծիքներ