Լուկաշենկոն ընդդիմության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել

Լուկաշենկոն ընդդիմության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն է հայտնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ բացի դավաճաններից՝ պատրաստ է երկխոսություն սկսել ընդդիմության հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Բելտա»-ն, այդ մասին Լուկաշենկոն հայտարարել է պարգևատրման արարողության ժամանակ:

«Մենք պատրաստ ենք խոսել յուրաքանչյուր ազնիվ մարդու հետ, այդ թվում՝ ընդդիմության, բայց ոչ դավաճանների: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել յուրաքանչյուր ընդդիմության հետ յուրաքանչյուր հարցով՝ սկսած սահմանադրական փոփոխություններից և ավարտած մեր Բելառուսի ապագայով»,- ասել է Լուկաշենկոն:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում