Կատարվում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հերթական քայլը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Կատարվում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված հերթական քայլը. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 Հանրային ծառայության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով 2021թ. հունվարի 19-ին խորհրդարանն ընդունեց «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը: Նոր փոփոխություններով ամբողջովին ձևափոխվեցին հանրային ծառայողի՝ ամեն տարի եկամուտների հայտարարագիր ներկայացնելու դրույթները: Փոփոխություններով արմատապես վերանայվեցին հայտարարագրման ինստիտուտը կարգավորող օրենքի 6-րդ գլխի դրույթները։ Ներդրվեց ծախսերի հայտարարագրման նոր ինստիտուտը։ Օրենքով վերանայվեց գույքի հայտարարագրերի բովանդակությունը, ինչպես նաև թանկարժեք գույքի դրամական շեմը: Օրենսդրական այս համալիր փոփոխությունները ենթադրում են մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում: Արդարադատության նախարարությունը հանդես է եկել համապատասխան նախաձեռնությամբ: Մշակվել և հանրային քննարկման է դրվել հայտարարագրի նոր ձևը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում