Մանկապիղծը մահացել է՝ խեղդվելով բանտային սննդից
Անգլիայում մի քանի երեխաների վրա հարձակման եւ սեռական ոտնձգությունների համար 14 տարվա պատիժ կրող մանկապիղծը խեղդվել է նախաճաշից եւ մահացել, հայտնում է BBC-ն: 74-ամյա Ջոն Մաքնոն բռնություն է գործադրել հինգ աշակերտների նկատմամբ՝ մի քանի գիշերօթիկ դպրոցներից, որտեղ նա մաթեմատիկա է դասավանդել 1970-80-ականներին: Բոլոր զոհերը 16 տարեկանից փոքր են եղել:
2016-ին բանտարկված Մաքնոն մահացել է Նորվիչի բանտում՝ 2020-ի սեպտեմբերին: Նրա մահվան մանրամասները պարզվել են այս շաբաթ հետաքննության ընթացքում: Հաղորդվում է, որ նա ուներ առողջական խնդիրներ: 51-ամյա տղամարդը, ով Մաքնոյի զոհերից է եղել 1975-1980 թվականներին, BBC-ին ասել է, որ դատապարտյալը դպրոցականներին սեռական բռնության ենթարկող ավելի մեծ խմբի մաս է կազմել: «Բռնությունը տեղի է ունեցել հանրակացարաններում: Դու վախով պառկում էիր անկողնում եւ սովորաբար մի աչքը բաց քնում»:
Մաքնոյի գործընկերներից մեկը՝ ուսուցիչ Ալան Սթենքլիֆը, նույնպես դատապարտվել է եւ երկու տարի անցկացրել բանտում՝ մի քանի տղաների վրա հարձակվելու համար, նրանցից մեկը՝ այժմ 51-ամյա տղամարդը, ցուցմունք է տվել Մաքնոյի դեմ: Սթենքլիֆը մահացել է 2014թ.։
Կարծիքներ