Կառավարությունում ակտիվ քննարկվում է առևտրի խոշոր կենտրոնները՝ մոլերը փակելու հարցը
Կառավարությունում կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ակտիվ քննարկումները շարունակվում են։
Ինչպես հայտնում է MediaNews-ը, օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է նաև դադարեցնել առևտրի այն խոշոր կենտրոնների՝ մոլերի աշխատանքը, որտեղ չեն պահպանվում փակ տարածքներում դիմակի կրման պայմանները։
Ցուրտ եղանակով պայմանավորված տարվա այս ժամանակահատվածում բավականին մեծ է մարդկանց հոսքը առևտրի փակ տարածքներ, իսկ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար փակ տարածքներում դիմակների կրումը քաղաքացիների կողմից շատ ժամանակ չի պահպանվում, ինչով էլ պայմանավորված առևտրի նման խոշոր կենտրոնները փաստացի դառնում են համավարակի տարածման օջախներ։
Հենց սա է պատճառը, որ կառավարությունում ակտիվ քննարկվում է առևտրի այն խոշոր կենտրոնների փակելու հարցը, որտեղ չեն պահպանվում դիմակները կրելու պարտադիր պայմանը։
Կարծիքներ