«Իմ Քայլը»՝ 31,7%, Քոչարյան՝ 5,9. Հարցումների արդյունքներ

Տեղի է ունենում «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հերթական մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում ներկայացվում են Հայաստանի Հանրապետությունում 2021թ. մարտի 26-ից-29-ն իրականացված հարցումների արդյունքները:
Ներկայացվում են քաղաքական կուսակցությունների վարկանիշները, արտահերթ ընտրությունների և այլ հարցերի վերաբերյալ հասարակության կարծիքը:
«Տեղյա՞կ եք վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2021 թվականի հունիսի 21-ին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հարցին պատասխանել են այսպես, այո տեղյակ ենք ՝ 92,5 %, ոչ՝ 7,5%։ Արդյո՞ք գործող իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կանցկացնի արդար և թափանցիկ ընտրություններ։ Քաղաքացիները պատասխանել են՝ միանշանակ այո՝ 35,5 %, ավելի շուտ այո՝ 9%, ավելի շուտ ոչ՝ 13,4% և միանշանակ ոչ՝ 29,7%։ Այսինքն դրական և բացասական տիրույթում պատասխանները գրեթե նույնն են։ Այս հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 12,5%-ը։ Հարցին, թե պատրաստվու՞մ են մասնակցել կայանալիք ընտրություններին, միանշանակ մասնակցելու եմ նշել է 41,2%-ը, 10,7 %-ը նշել է որ ավելի շուտ մասնակցելու է, ավելի շուտ չեմ մասնակցելու 15%-ն է նշել և միանշանակ չեմ մասնակցելու նշել է 15,9 %-ը։ Դե իսկ արդեն 17,2 տոկոսը դժվարացել է այս հարցին պատասխանել։ Փորձը հաշվի առնելով ասեմ, որ մասնակցությունը հիմնականում ապահովում են նրանք, ովքեր նշել են՝ միանշանակ մասնակցելու եմ։ Այս տրամաբանությամբ կարելի է ասել, որ հարցվածների մոտ 41 %-ն է ասում, որ մասնակցելու է»,- ասաց Արամ Նավասարդյանը։
Ավելին՝ hraparak.am- ում
Կարծիքներ