Պորտուգալիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը

Պորտուգալիայի նախագահը որոշել է ցրել խորհրդարանը

Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դի Սոզան հայտնել է, որ որոշել է ցրել Հանրապետության խորհրդարանը և երկրում արտահերթ ընտրություններ նշանակել հաջորդ տարվա հունվարի 30-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ պետության ղեկավարի ելույթը հեռարձակել է Rádio e Televisão de Portugal պետական ​​ռադիո-հեռուստատեսային ընկերությունը :

 Պետության ղեկավարի այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 27-ին երկրի խորհրդարանը չի աջակցել Պորտուգալիայի հաջորդ տարվա բյուջեի նախագծին, որը ներկայացրել է կառավարությունը։ Վարչապետ Անտոնիո Կոստայի Սոցիալիստական ​​կուսակցությունն ունի ընդամենը 108 տեղ 230 տեղանոց պալատում։ Այսպիսով, բյուջեն հաստատելու համար քաղաքական ուժին անհրաժեշտ էր, որ այլ կուսակցությունների պատգամավորները կա՛մ աջակցեն նախագծին, կա՛մ ձեռնպահ քվեարկեն։

Պորտուգալիայի կոմունիստական ​​կուսակցությունը և Ձախ դաշինքը դեմ են արտահայտվել կառավարության նախաձեռնությանը` պահանջելով, ի թիվս այլ բաների, բարեփոխումներ հանրային առողջապահական համակարգում, բարձր կենսաթոշակներ և նվազագույն աշխատավարձի ավելի մեծ բարձրացում:

Ավելի վաղ վարչապետը հայտնել էր, որ արտահերթ ընտրությունների դեպքում ինքը կրկին պատրաստ է կառավարության ղեկավարի պաշտոնում դառնալ Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածու։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում