Բարի և անչափ հուզիչ լուր՝ քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել

Բարի և անչափ հուզիչ լուր՝ քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել

«Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ քաղցկեղը հաղթահարած ամուսիները զույգ երեխա են ունեցել։

«Տարին սկսենք բարի և անչափ հուզիչ լուրով Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին:

Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով` Մարգարի և Նարեի:

Փոքրիկներին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են այս հրաշքների ծնունդի համար:

Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը»: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում