Կարևոր նախաձեռնություն՝ գյուղատնտեսության ոլորտի կրթական շղթայում
Մարզերում գտնվող 39 դպրոցի հարակից տարածքներում WFP ծրագրի ֆինանսավորմամբ հիմնադրվում են առաջադեմ տեխնոլոգիաներով ջերմոցներ, ինտենսիվ այգիներ և հատապտղանոցներ: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
«Աշակերտները ներգրավված կլինեն արտադրական բոլոր աշխատանքներում՝ ապահովելով սնունդ դպրոցի համար և սովորելով շահութաբեր գյուղատնտեսության սկզբունքները: Կարևոր նախաձեռնություն՝ գյուղատնտեսության ոլորտի կրթական շղթայում»,- գրել է Խոջոյանը:
Կարծիքներ