Գինցբուրգը պատմել է գրիպի եւ COVID-19-ի դեմ միասնական պատվաստանյութ ստեղծելու պլանների մասին
Գամալեայի անվան կենտրոնը գրիպի եւ կորոնավիրուսի դեմ միասնական պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կսկսի անցկացնել 2022 թվականի վերջին: Կենտրոնի տնօրենը հայտարարել Է «Իզվեստիա» թերթին:
Ինչպես հաղորդում Է հրատարակությունը, հիմքի համար վերցրել են ռոտիվիրուսների դեմ հիբրիդային պատվաստանյութը, զուգահեռ ընթանում Է կորոնավիրուսի տարբեր տարատեսակների դեմ պատրաստուկի մշակումը: Կենտրոնի տնօրենի խոսքով՝ դրա համար տեխնոլոգիական հարթակ արդեն կա Է, բայց կլինիկական թեստերը դեռ չեն սկսվել:
«Եթե այդ հարթակի հետ կապված ամեն բան լավ լինի, ապա հենց այդ տեխնոլոգիան կաշխատի, եւ այդ ժամանակ Էլ կանցնենք ավելի բարդ տարբերակին՝ մեկ պատվաստանյութի մեջ միաժամանակ գրիպի հեմագլյուտենինի եւ համապատասխանաբար կորոնավիրուսի S-սպիտակուցների համատեղմանը: Նոր պատրաստուկի կլինիկական փորձարկումների սկզբը հաջորդ տարվա վերջն Է»,-ասել Է Գինցբուրգը:
Բացի Գամալեայի անվան կենտրոնից, գրիպի եւ COVID-19-ի դեմ միասնական պատվաստանյութ են փորձում ստեղծել նաեւ Ռուսաստանի մյուս գիտական կենտրոնները, մասնավորապես «Վեկտոր»-ը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ