Շախմատի ԵԱ-ի 5-րդ տուրում հաղթել են Պետրոսյանը, Մարտիրոսյանը, Հովհաննիսյանը և Օհանյանը
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում ենելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 5-րդ տուրիպարտիաները: Իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը,Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Վահե Դանիելյանը: Հաղթանակ են տոնել Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը:
Գաբրիել Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4 միավոր: Շանթ Սարգսյանը, ՍամվելՏեր-Սահակյանը, Էմին Օհանյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են3,5 միավոր: Առաջատարը 5 միավորով Ուկրաինայից Անտոն Կորոբովն է:
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունն անցկացվում է շվեյցարականմրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը100 հազար եվրո է: Հայաստանն այս մրցաշարում ունի 13 մասնակից:
Կարծիքներ