Նեդ Փրայսը մարտին կլքի Պետդեպարտամենտի մամուլի պատասխանատուի պաշտոնը
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մարտի 17-ին կլքի պաշտոնը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է NBC հեռուստաալիքը։
Նշվում է, որ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը ժամանակավորապես կկատարի դրա ղեկավարի պարտականությունները։
Նեդ Փրայսը, ով նաև Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) և նախագահ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակն էր, ասաց, որ նոր պաշտոնն իրեն հետ է տանում այնտեղ, որտեղ սկսվել է իր կարիերան:
Կարծիքներ