Արամ Ա-ն Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Արամ Ա-ն Նյու Յորքում Վատիկանի ներկայացուցչի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Նոյեմբերի 21-ին հանդիպել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ու Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Վատիկանի ներկայացուցիչ Կապրիել Գաչիա Արքեպիսկոպոսը։

Վատիկանի ներկայացուցչի հանդիպումը Նորին Սրբության հետ տևել է շուրջ երկու ժամ, մտերմիկ մթնոլորտում։ Քննարկումների մեջ կարևոր տեղ են գրավել Արցախի հարցը, ինչպես նաև Լիբանանի նախագահական ընտրությունը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ու Վատիկանի սերտ հարաբերութունները։

Հանդիպումն առիթ է հանդիսացել պարզելու Հայրապետի տեսակետները և Կաթողիկոսարանի կողմից կատարված աշխատանքները, միաժամանակ իմանալու Վատիկանի մոտեցումները վերոհիշյալ հարցերի շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում