Տարածաշրջանում պետք է մշտական խաղաղություն և կայունություն. Աբդոլլահիանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի դեսպանների հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ:
Այս մասին նա հայտնել է «X»ի իր միկրոբլոգում՝ նշելով.
«Հանդիպման ընթացքում ես նշել եմ, որ երկրի արտաքին քաղաքականության մեջ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Հարավային Կովկասին:
Իրանի դիվանագիտական ապարատի ուշադրությունը պետք է սևեռված լինի այս տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը՝ առանց օտարների միջամտության:
Ես կարևորել եմ այս երկու երկրների հետ հարաբերությունների զարգացումը՝ կառավարության բարիդրացիության քաղաքականության ներքո»:
Կարծիքներ