Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի․ Լուիզա Ամստբերգ

Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի․ Լուիզա Ամստբերգ

Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզա Ամստբերգը։

«Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։ Հակառակդ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»․- գրել է նա։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում