Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր առաջին արտասահմանյան այցը կատարել է Թուրքիա
Ադրբեջանի նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է interfax.az կայքը:
«Այցի շրջանակում նախատեսված են Բայրամովի հանդիպումները Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Սա Բայրամովի առաջին արտասահմանյան այցն է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Բայրամովն Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնին է նշանակվել այս տարվա հուլիսի 16-ին՝ նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնանկ արվելուց հետո:
Կարծիքներ