Մեզնից երկու մեդալ գողացան․ Արթուր Ալեքսանյան

Մեզնից երկու մեդալ գողացան․ Արթուր Ալեքսանյան

Տոկիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը մեկնաբանել է խաղերին մասնակցությունը և արդյունքները․

«Ոսկե մեդալի հետեւից էի գնացել։ Լավ մարզավիճակում էի, լավ պատրաստվել էի։ Տոկիոյի մրցագորգում մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կոռումպացված ֆեդերացիա է․ մեդալները չեն նվաճում, մեդալները բաժանում են։ Այս երկիրը մեդալ չունի՝ մեդալ տանք, այն երկիրը ոսկե մեդալ չունի՝ ոսկի տանք։ Մեզնից երկու մեդալ գողացան։ Կարեն Ասլանյանի եւ Կարապետ Չալյանի գոտեմարտերը տեսել եք։

Ռուսաստանի վերաբերյալ ասածս պետք չէ քաղաքականացնել։ Հունահռոմեական ըմբշամարտում կան Ռուսաստանից մարզիկներ, որոնց միշտ մրցավարները օգնում են։ Այդ դա եմ ես ուզեցել ասել։ Ոչ ոք իրեն թող անհասկացողի տեղ չդնի եւ ուրիշ բան չփնտրեն։

Հաջորդ Խաղերի մասին հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Հիմա կհանգստանամ, հետո կորոշեմ, թե ինչ եմ անելու»,- ասել է Արթուր Ալեքսանյանը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում