Մ2 միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը վերականգնվել է
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Մամիկոնյանը, ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը Մ2 միջպետական մայրուղում հանդիպել և զրուցել են բեռնատարի վարորդների հետ:
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:
Ներկա պահին միջպետական մայրուղու բնականոն երթևեկությունը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ երեկ Սիսիան-Մեղրի ճանապարհահատվածը բեռնատարների վարորդները փակել էին՝ դժգոհելով բեռնատարների պարտադիր կշռման գործընթացից:
Կարծիքներ