Ղրղզստանի ԱԳ նախարարը նախազգուշացրել Է «Ալ Քաիդա»-ի եւ ԻԼԻՊ-ի «քնած բջիջների» մասին

Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաեւը հայտարարել Է, որ թույլատրում Է Կենտրոնական Ասիայի պետություններում «Ալ Քաիդա»-ի եւ ԻԼԻՊ-ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն, «Իսլամական պետություն») եւ մյուս միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած բջիջների» առկայությունը, բայց խոսքը «Թալիբան»-ի մասին չԷ:
«Եթե խոսենք «քնած բջիջների» մասին, ապա դա թալիբների մասին չԷ: «Թալիբան» շարժման ղեկավարությունն ավելի վաղ քանիցս հայտարարել Է, որ կենտրոնացած Է միայն ներքին օրակարգի վրա, եւ արտաքին Էքսպանսիայի պլաններ չունի»,-ասել Է նա ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում՝ պատասխանելով Ղրղզստանում թալիբների «քնած բջիջների» առկայության մասին հարցին: «Թույլատրում եմ, որ Կենտրոնական Ասիայի պետություններում այսպես կոչված քնած բջիջներ կարող են ունենալ «Ալ Քաիդա»-ն, ԻԼԻՊ-ը եւ մյուս միջազգային ահաբեկչական խմբերը, որոնք շահագրգռված են իրենց գաղափարախոսության քարոզչությամբ»,-նշել Է Կազակբաեւը:
Իրադրությունն Աֆղանստանում հատկապես սրվել Է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան»-ի զինյալները արագ հարձակում ծավալեցին ամբողջ երկրի վրա վերցրեցին բոլոր սահմանային անցումները, իսկ օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հսկողության տակ վերցրել նախագահական պալատը: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ հեռացել Է երկրից, «որպեսզի կանխի կոտորածը»: Օգոստոսի լույս 16-ի գիշերը «Թալիբան»-ի քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նայիմը հայտարարել Է, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է, եւ պետության կառավարման ձեւը պարզ կդառնա մոտ ժամանակներս, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ