Այսօր քննարկվող նախագծով գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ նվազում. Բաբկեն Թունյան

Այսօր քննարկվող նախագծով գույքահարկը ոչ թե բարձրանում է, այլ նվազում. Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գույքահարկի բարձրացման մասին նախագծին:

«Գույքահարկի մասին- 2

Քանի որ քննարկումները արդեն սկսեցին ծավալվել, ժամանակից առաջ ընկնելով ասեմ։

«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկելու է նոր՝ ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4 տարվա փոխարեն սահմանել 6 տարի։

Այսպես.

Անշարժ գույքի սեփականատերերը կվճարեն.

2021 թ-ին՝ գույքահարկի 25%-ը,
2022 թ-ին՝ գույքահարկի 30%-ը,
2023 թ-ին՝ գույքահարկի 35%-ը,
2024 թ-ին՝ գույքահարկի 50%-ը,
2025 թ-ին՝ գույքահարկի 75%-ը,
2026 թ-ին՝ գույքահարկի 100%-ը:

Փոփոխության առաջարկը պաշտոնապես կներկայացնենք տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի վաղվա նիստում, և ընդունվելու դեպքում՝ երկրորդ ընթերցումը կլինի այս տարբերակով։

Օրինակ.

30 մլն դրամ շուկայական արժեքով բնակարանի կադաստրային արժեքն այսօր 7-8 մլն դրամ է, որի համար տարեկան վճարվում է մոտ 5000 դրամ գույքահարկ։

2020 թվականի հունվարի 1-ից կադաստրային արժեքը կդառնա մոտ 25 մլն դրամ, տարեկան գույքահարկը՝ 20 000 դրամ։

Սակայն գույքի համար կվճարվի.

2021 թ-ին՝ 5 000 դրամ,
2022 թ-ին՝ 6 000 դրամ,
2023 թ-ին՝ 7 000 դրամ,
2024 թ-ին՝ 10 000 դրամ,
2025 թ-ին՝ 15 000 դրամ,
2026 թ-ին՝ 20 000 դրամ»,- գրել է Թունյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում