Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 3621 կազմակերպության գործունեությունը
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հունիսի 23-ի դրությամբ կայացվել է 3621 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 35 156 ստուգում, որից միայն 855-ը՝ նշված օրը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։
Կարծիքներ