Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում 2 հրդեհ է բռնկվել

Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում 2 հրդեհ է բռնկվել

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում այսօր գրանցվել է հրդեհի մասին 2 դեպք, որը բռնկվել է Ստեփանակերտին մոտ անտառային հատվածներում՝ քաղաքացիների անզգուշության պատճառով:
Դեպքերի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական երկու մարտական հաշվարկ և կանխարգելիչ տեխնիկական միջոցներով մարել կրակը:

Վնասի մակերեսը ճշտվում է: 

Տուժածներ չկան:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում և զգուշացնում է.
«Հարգելի հայրենակիցներ.
Եղանակի տաքացման հետ կապված Արցախում ավելացել են հրդեհների բռնկման դեպքերը: Հնարավոր վտանգավոր երևույթների կանխարգելման նպատակով՝ անկախ եղանակային պայմաններից զերծ մնացեք անտառածածկ կամ խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ցուցաբերեք զգուշություն և փորձեք նվազեցնել աղետների ռիսկերը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում