Բացի առաջին անհրաժեշտության ապրանքից (հացից, դեղերից) մի հատ էլ ուրիշ բան գնեք

Ժողովուրդ, խնդրում եմ ուղղակի, եթե թեկուզ 5000 դրամ ունեք, 3000-ը ծախսեք` գնացեք սրճարան (թեկուզ անտրամադիր), բացի առաջին անհրաժեշտության ապրանքից (հացից, դեղերից) մի հատ էլ ուրիշ բան գնեք, գնացեք վարսավիրանոց, չգիտեմ ուր, բայց ՄԻ՛ՊԱՀԵՔ ՈՒ ԿՈՒՏԱԿԵՔ ՁԵՐ ԳՈՒՄԱՐԸ:
Եթե այսօր մատուցողը սոված մնաց, ռեստորանը փակվեց, վարսավիրանոցը փակվեց, բացի հացից ու դեղից էն մյուս ապրանքների ժամկետը անցավ ու նորը չկարողացան արտադրեն, վաղը դուք եք սոված մնալու` ձեր կուտակած փողով, որն էլ արդեն արժեք չի ունենալու:
Եթե որևէ մեկը չհասկացավ գրառմանս իմաստը, ու հիմա գրելու ա "մարդիկ հաց չունեն ուտելու, ինչ ես խոսում", ևս մեկ անգամ ասեմ, որ հենց նրա համար չունեն, որ ուղիղ մեկ ամիս ամաչեցին գովազդել իրենց ապրանքը, իսկ ձեռքի գումարը սկսեցին կուտակել:
Խնդրում եմ ձեզ, դրեք ձեր գումարը շրջանառության մեջ!
Կարծիքներ