Գուտերիշը կոչ Է արել պատասխանատվության ենթարկելու Իրաքում ահաբեկչության մեղավորներին
Բաղդադում ահաբեկչական գործողության համար պատասխանատուները պետք Է հնարավորինս արագ պատասխանատվւթյան ենթարկվեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի այս կոչը հուլիսի 19-ին տարածել Է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը:
«Այդ մահաբեր գրոհը Իդ ալ Ադհա տոնից առաջ մեզ բոլորիս հիշեցում Է այն մասին, որ ահաբեկչության պատուհասը սահմաններ չունի: Գլխավոր քարտուղարն ընդգծում Է հանցագործներին շուտափույթ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությոնը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ խիստ դատապարտել Է ահաբեկչական գործողությունը, ցավակցություններ Է հայտնել զոհվածների մերձավորներին եւ արագ ապաքինում Է մաղթել տուժածներին: Հուլիսի 19-ին պայթյուն Է որոտացել Բաղդադի շուկայում: Վերջին տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքում վերջին ժամանակներս կատարված խոշորագույն ահաբեկչական գործողություններից մեկի զոհ Է դարձել 30 մարդ, եւս շուրջ 60-ը վիրավորվել Է, հաղոդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ