Իսրայելը ճնշում է գործադրում Կարմիր խաչի վրա, որպեսզի կազմակերպությունը թույլ տա այցելել ՀԱՄԱՍ-ի պատանդներին. Նեթանյահու
Իսրայելի վարչապետը տեսաուղերձում նաև ասել է, որ իր կառավարությունը ճնշում է գործադրում Կարմիր խաչի վրա, որպեսզի կազմակերպությունը թույլ տա այցելել ՀԱՄԱՍ-ի պատանդներին:
Նեթանյահուն ասել է, որ ինքը զրուցել է կազմակերպության նախագահ Միրյանա Սպոլյարիչի հետ՝ խորհուրդ տալով նրան խոսել Կատարի հետ, «որն ապացուցել է, որ ազդեցություն ունի ՀԱՄԱՍ-ի վրա» և պահանջել այցելել պատանդներին և դեղորայք մատակարարել նրանց։
Սպոլյարիչը ավելի վաղ BBC-ին ասել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության բացակայության դեպքում հեշտ չէր այցեր կազմակերպել պատանդներին, սակայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն օգտագործում է բոլոր առկա ռեսուրսները՝ փորձելով հասնել դրան:
Կարծիքներ